Bankomat

Յունիբանկի մոբիլային հավելվածում այժմ կարելի է գրանցվել նաև imID-ով

Լուրեր | 2026/07/31 13:56

Յունիբանկի մոբիլային հավելվածում այժմ կարելի է գրանցվել նաև imID-ով

Յունիբանկը ընդլայնում է թվային ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները, առաջարկելով հաճախորդներին ևս մեկ հարմարավետ եղանակ՝ UNIMobile մոբիլային հավելվածում օնլայն գրանցվելու համար: Այժմ հավելվածում կարելի է գրանցվել նաև imID-ով ընդամենը մի քանի վայրկյանում: Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store կամ Google Play-ից, գրանցման ժամանակ ընտրել «imID աութենտիկացում» և հետևել պարզ հրահանգներին: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

UNIMobile-ի օգտվողները ստանում են 24/7 հասանելիություն բանկային ծառայություններին: Հավելվածում կարելի է բացել բանկային հաշիվ, ներկայացնել սպառողական վարկի հայտ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանում և արտերկրում, լրացնել և նվազեցնել ավանդների գումարը, թողարկել թվային քարտեր, վճարել կոմունալ և այլ ծառայությունների համար, ինչպես նաև օգտվել բազմաթիվ այլ հնարավորություններից:

Յունիբանկը շարունակելու է ներդնել նորարարական տեխնոլոգիաներ՝ բավարարելով հաճախորդների պահանջները և դարձնելով ֆինանսական ծառայությունները ավելի հասանելի և հարմարավետ: UNIMobile հավելվածում օնլայն գրանցումը հասանելի է նաև կենսաչափական նույնականացման միջոցով:

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ