ABN
ABN-ը՝ Bankomat, հայկական բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական մեդիա է (բիզնես հեռուստաընկերություն, կայք և սոց․ցանցեր)։
Bankomat TV
Bankomat TV-ն հայկական առաջին և միակ բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական հեռուստատեսություն է, հեռարձակվում է Հայաստանի և Սփյուռքի համար գործող գրեթե բոլոր խոշորագույն կաբելային ալիքներում՝ Ucom, Rostelecom, Team, Arpinet և այլն, նաեվ՝ youtube-ում։
Համացանցային ներկայություն
Bankomat-ը համացանցում ունի մոտ կես միլիոն հայ ակտիվ հետևորդներով, օպերատիվ թարմացվող և ակտիվ գործող՝ պատկառելի ներկայացվածություն համացանցում՝ առկա է www.bankomat.am բիզնես կայքը և պաշտոնական էջերը ամենատարածված սոց․ցանցերում՝ Facebook, Instagram, YouTube, Telegram, LinkedIn, TikTok և Threads։
Բովանդակություն եթերում և համացանցում
Bankomat-ի եթերում և համացանցային հարթակներում հեռուստադիտողները օրը՝ 24 ժամ, շաբաթը 7 օր կարող են դիտել ամեն րոպե թարմացվող բիզնես լուրեր, փոխարժեքներ, ուղիղ միացումներ, մասնագիտական վերլուծություններ, նոր պրոդուկտների և ծառայությունների մասին հաղորդումներ, նաեվ ընկերությունները և գործարարներին ներկայացնող տեսաֆիլմեր, հաջողության պատմություններ, մոտիվացնող լայֆհակեր և պաշտոնական, սոցիալական, կրթական հոլովակներ։
Մեր լսարանը
Bankomat-ի լսարանը այն մարդիկ են, ովքեր հետաքրքրվում են ամենօրյա թարմացվող լրահոսով, նաեվ ցանկանում են ճանաչել և օգտվել նոր պրոդուկտներից ու ծառայություններից, ներկայացնել սեփական բիզնես ձեռքբերումները և/կամ սկսել նոր գործ։ Մարդիկ, ովքեր ուզում են ստանալ ամեն րոպե թարմացվող կարևոր, օգտակար և հետաքրքիր նորություններ։
Թիմը և մշակույթը
Bankomat-ի թիմում միավորվել են ժամանակակից Հայաստանի առաջատար մասնագետներ մեդիա, PR և մարքեթինգի ոլորտներից։ Ընկերությունը աշխատակազմի ընտրության և վերապատրաստման հարցում վարում է թափանցիկ և հավասար հնարավորություններ ապահովող քաղաքականություն։ Ընկերությունը աջակցում է մասնագիտական զարգացմանը, կարևորում է բազմազանությունն ու անվտանգ աշխատանքային միջավայրը՝ լրագրողների պաշտպանությունը ամրագրելով որպես առաջնահերթություն։ Bankomat ընկերության հիմնադիր տնօրենը Նարեկ Նիկողոսյանն է ([email protected]), գլխավոր պրոդյուսերը՝ Լիանա Վարդանյանը ([email protected])։
Համագործակցություն
Bankomat-ի հետ համագործակցում են ՀՀ պետական և Սփյուռքի ոլորտային կառույցները, մասնագիտական միությունները, բանկերը, ՏՏ, հեռահաղորդակցության, անշարժ գույքի, սննդի, տուրիզմի ընկերությունները և այլն։ Bankomat-ը մի շարք ոլորտային էքսպոների և այլ խոշոր միջոցառումների ինֆորմացիոն հովանավոր է։
Էթիկա, JTI և ֆինանսական հաշվետվություններ
Bankomat-ը միացել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին և իր գործունեության շրջանակում առաջնորդվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով և ուղեցույցներով։ Ուղեցույցների դրույթների պահպանման պատասխանատուն Bankomat ընկերության հիմնադիր տնօրեն Նարեկ Նիկողոսյանն է։ Էթիկական հարցերի դեպքում կարող եք դիմել նաև Դիտորդ մարմնին։ Armenian Business Media-ն միացել է «Լրագրողական վստահության նախաձեռնությանը» (JTI — Journalism Trust Initiative)։ Ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI-ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ Bankomat-ի ֆինանսական հաշվետվությունները ըստ գործունեության տարիների՝ 2022, 2023, 2024, 2025։
Հեռուստառեկլամավորում
Bankomat TV-ն հեղինակազորված է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում։
Կաբելային ալիքներ
Bankomat TV հեռուստաընկերությունը խոշորագույն կաբելային ալիքներում՝
- UCOM — 196
- Ovio (նախկինում Rostelecom) — 32
- Team (նախկինում Beeline) — 33
Սոցիալական հարթակներ
Bankomat սոցցանցերում՝
- Facebook — @bankomat.am
- YouTube — @bankomat.am
- Instagram — @bankomat.am
- Telegram — @bankomat
Կոնտակտներ
Հասցե՝ Հայաստան, Երևան, Դավթաշեն, Եխվարդյան խճուղի 1 (Հայաստան հեռուստատեսության շենք, 5-րդ հարկ)
Հեռ․՝ +374 41 44 11 33
Էլ․ փոստ՝ [email protected]
Հարգանքներով, Bankomat