Bankomat

Հայաստանի ԱԳ նախարարությունը վերանվանվել է միջազգային առևտրի նախարարություն

Լուրեր | 2026/09/01 21:01

Հայաստանի ԱԳ նախարարությունը վերանվանվել է միջազգային առևտրի նախարարություն

Հայաստանի ԱԳ նախարարությունը վերանվանվել է միջազգային առևտրի նախարարություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

Օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ է մտել:

«Այսօր ուժի մեջ է մտել կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն», - ասված է հայտարարության մեջ:

Օգոստոսի 27-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է համապատասխան փոփոխություններ կառավարության կառուցվածքի և կազմի մասին օրենքում: Փոփոխությունների շրջանակում նաև երկու այլ նախարարությունների անվանումները կփոխվեն՝ բացի արտաքին գործերի նախարարությունից:

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ