Յունիբանկը նոր ակցիա է մեկնարկել Arca «U-Teenager» քարտապանների համար, որի գլխավոր մրցանակը 1 500 000 ՀՀ դրամ է՝ արտերկրի առաջատար համալսարաններից մեկում ամառային կրթական ծրագրին մասնակցելու համար։ Բանկից հայտնել են, որ ակցիան կանցկացվի մինչեւ 2027 թվականի մարտի 31-ը:
Մասնակցության համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում առցանց՝ QR կոդ-ի միջոցով, ձեւակերպել Յունիբանկի Arca «U-Teenager» քարտ եւ կատարել անկանխիկ գործարքներ։ Ակցիայի արդյունքներով առավելագույն քանակով անկանխիկ գործարքներ կատարած երեք քարտապանները կստանան մրցանակներ։ Առաջին տեղը զբաղեցրած մասնակցին կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ մասնակցությունը ամառային կրթական ծրագրին արտերկրում, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան նոթբուքեր:
Ակցիային կարող են միանալ նաեւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ տեղադրելով QR կոդը, որի միջոցով ուսանողները կարող են առցանց ձեւակերպել Arca «U-Teenager» քարտ։ Բուհերի համար նախատեսված է առանձին մրցանակ․ այն ուսումնական հաստատությունը, որի ուսանողները տրամադրված QR կոդի միջոցով ակցիայի անցկացման ժամանակահատվածում կձեւակերպեն առավելագույն քանակով Arca «U-Teenager» քարտեր, կստանա ֆինանսական աջակցություն՝ համակարգչային սենյակի վերազինման կամ այլ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար:
Arca «U-Teenager» քարտը թողարկվում եւ առաքվում է անվճար։ Arca քարտապաններն անկանխիկ գործարքների դիմաց ստանում են 2% հետվճար (քեշբեք):
«Կրթությանը աջակցությունն ու երիտասարդների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր ուղղություններից են։ «U-Teenager» ակցիայի միջոցով բանկը նպատակ ունի ոչ միայն երիտասարդ հաճախորդներին առաջարկել ժամանակակից ֆինանսական գործիքներ, այլեւ աջակցել նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ զարգանալու նրանց ձգտմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ակցիայի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «U-Teenager» ակցիա հղումով.
Աղբյուր՝ banks.am
