ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հայտարարում է հատուկ ակցիայի մեկնարկի մասին՝ «Բարձր հնարավորություններ Mastercard World Travel քարտով»:
Ակցիայի գլխավոր մրցանակը 7-օրյա ուղևորություն է Իտալիա երկու անձի համար: Ակցիայում մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ Յունիբանկում ձևակերպել Mastercard World «Travel» քարտ և կատարել մեկ գնում արտերկրում: Հաղթողը կընտրվի պատահական ընտրությամբ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը:
Mastercard World «Travel» - բազմարժույթ քարտ է, որը միավորում է դրամի, ԱՄՆ դոլարի և եվրոյի հաշիվները: Սա թույլ է տալիս կատարել գնումներ արտերկրում համապատասխան հաշվի արժույթով, ինչը դարձնում է հաշվարկները ավելի հարմարավետ և շահավետ:
Քարտը նախատեսված է հաճախ ճանապարհորդողների համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը: Քարտի սեփականատերերին տրամադրվում է լայն արտոնությունների փաթեթ, այդ թվում՝ 6 անվճար մուտք դեպի LoungeKey բիզնես սրահներ աշխարհի օդանավակայաններում քարտի սեփականատիրոջ և նրա հյուրերի համար, 6 անվճար Fast Track Pass, 1 ԳԲ ինտերնետ ռոումինգ և 24/7 կոնսիերժ ծառայություն:
Mastercard World Travel քարտը կարելի է ձևակերպել օնլայն կամ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում: Օնլայն ձևակերպման դեպքում քարտի թողարկման վճար չի գանձվում, իսկ տարեկան սպասարկման վճարը սկսում է գանձվել միայն երկրորդ տարում: Քարտի առաքումը անվճար է ամբողջ Հայաստանի տարածքում:
Ակցիայում կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր ֆիզիկական անձինք:
Աղբյուր՝ arka.am
