Bankomat

ՎՏԲ (Հայաստան): «Ստաբիլ» ավանդ — մինչև 10% տարեկան և ձևակերպում մոբիլային հավելվածում

Լուրեր | 2026/07/30 16:49

ՎՏԲ (Հայաստան): «Ստաբիլ» ավանդ — մինչև 10% տարեկան և ձևակերպում մոբիլային հավելվածում

ՎՏԲ (Հայաստան) առաջարկում է «Ստաբիլ» ավանդ 10% տարեկան տոկոսադրույքով

ՎՏԲ (Հայաստան) հաճախորդները կարող են ձևակերպել «Ստաբիլ» ավանդ 10% տարեկան տոկոսադրույքով, որը նախատեսված է 12 ամսվա համար:

Այս ապրանքը համադրում է մրցունակ եկամտաբերություն, ճկուն սպասարկման պայմաններ և հնարավորություն մոբիլային հավելվածի կամ բանկի մասնաճյուղերում ձևակերպելու:

Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կազմում է 10% տարեկան (արդյունավետ տոկոսադրույքը՝ մինչև 9.97% տարեկան) 4 միլիոն դրամից սկսած:

Հավելյալ առավելություն է այն, որ 4 միլիոն դրամից բարձր ավանդ բացող հաճախորդները կարող են միանալ «Պրիվիլեգիա» հատուկ փաթեթին:

«Ստաբիլ» ավանդը շարունակում է մեծ պահանջարկ ունենալ հաճախորդների շրջանում: 2026 թվականի առաջին կեսի արդյունքներով ավանդի պորտֆելը աճել է 50%-ով:

Ավանդի տոկոսները վճարվում են հաճախորդի ընտրությամբ՝ ժամկետի ավարտին, ամսական կամ ամսական կապիտալիզացիայով:

Ավանդները հասանելի են երեք արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի և եվրո:

Մանրամասները հասանելի են բանկի պաշտոնական կայքում և մասնաճյուղերում:

Ֆիզիկական անձանց խնայողությունները երաշխավորված են ավանդների փոխհատուցման երաշխավորման հիմնադրամով:

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ