Bankomat

Վրաստանում օտարերկրյա ուսանողների թիվը եռապատկվել է

Լուրեր | 2026/07/27 09:02

Վրաստանում օտարերկրյա ուսանողների թիվը եռապատկվել է

Վրաստանի կրթական ոլորտը արագ աճում է

Վրաստանում օտարերկրյա ուսանողների թիվը եռապատկվել է: «Վրաստանի կրթության սեկտորը ձևավորվել է որպես տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկը. 2019-2025 թվականներին ոլորտի եկամուտները կրկնապատկվել են՝ հասնելով 4,3 միլիարդ լարիի, իսկ դրա մասնաբաժինը ՀՆԱ-ում 2025 թվականին աճել է մինչև 6,4%՝ 2019 թվականի 4,5%-ի համեմատ»,- ըստ aliq.ge-ի՝ նշված է «Գալթ ընդ Թագարտ» (Galt & Taggart) ընկերության շուկայի վերլուծության մեջ:

Հետազոտության համաձայն՝ ոլորտն ընդգրկում է չորս հիմնական սեգմենտ՝ հանրակրթություն (2,1 միլիարդ լարի), բարձրագույն կրթություն (1,3 միլիարդ լարի), նախադպրոցական կրթություն (0,7 միլիարդ լարի) և կրթական այլ ծառայություններ (0,2 միլիարդ լարի):

Հատկանիշ է, որ հաշվետու ժամանակահատվածում կրթության սեկտորի եկամուտների աճի գլխավոր աղբյուրը եղել են հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը, թեև աճ է արձանագրվել նաև այլ ենթաոլորտներում:

Միաժամանակ, հանրակրթության աճը հիմնականում պայմանավորված էր պետական ֆինանսավորմամբ, իսկ բարձրագույն կրթության աճը խթանում էին մասնավոր ծախսերը, հատկապես՝ օտարերկրյա ուսանողների:

«Հանրակրթության սեկտորի եկամուտը 2019-2025 թվականներին տարեկան միջինը աճել է 14,4%-ով և 2025 թվականին կազմել 2,1 միլիարդ լարի: Հանրակրթության ոլորտի եկամուտների 74,9%-ը (1,6 միլիարդ լարի) բաժին է ընկնում հանրային դպրոցներին:

Մասնավոր դպրոցների եկամուտները 2019-2025 թվականներին կրկնապատկվել են՝ 2025 թվականին հասնելով 526 միլիոն լարիի, ինչին նպաստել է աշակերտների թվի աճը, ուսման վարձի բարձրացումն ու թանկարժեք դպրոցների ընդլայնումը:

«Օտարերկրյա ուսանողների թիվը 2019-2025 թվականներին եռապատկվել է՝ հասնելով 44 հազարի, ինչի արդյունքում նրանց մասնաբաժինը ուսանողների ընդհանուր թվում աճել է մինչև 19,8%։ Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

«Հասանելիության և կյանքի համեմատաբար ցածր ծախսերի ֆոնին Վրաստանը միջազգային ուսանողների ներգրավման տեսանկյունից դարձել է մրցունակ ուղղություն»,- նշված է հետազոտության մեջ:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ