Bankomat

Վրաստանում ՀՀ դեսպանությունը նախաձեռնել էր հանդիպում՝ Հայաստանից Վրաստան սննդամթերքի արտահանման վերաբերյալ

Լուրեր | 2026/07/17 10:03

Վրաստանում ՀՀ դեսպանությունը նախաձեռնել էր հանդիպում՝ Հայաստանից Վրաստան սննդամթերքի արտահանման վերաբերյալ

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտահանման հնարավորությունները

Թբիլիսիի «Courtyard by Marriott» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորություններին:

Հանդիպմանը մասնակցեցին վրացական գրեթե բոլոր խոշոր մեծածախ առևտրային ցանցերի ընկերությունների վաճառքի և ներմուծման հարցերով ղեկավարները, Վրաստանի «Մանրածախ առևտրի ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Սոփիո Քաշակաշվիլին:

Իր բացման խոսքում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ համագործակցության ընդլայնման, առկա հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատման համար:

Սահիկաշարի միջոցով ներկայացվեցին Հայաստանի արտահանող և արտադրող ընկերությունների առաջարկներ, արտահանման համար պատրաստ արտադրատեսակների ցանկ, ինչպես նաև հայկական լոգիստիկ ընկերությունների տվյալներ:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ