Bankomat

Վրաստանի տնտեսությունն աճել է 6.4%-ով

Լուրեր | 2026/07/05 08:01

Վրաստանի տնտեսությունն աճել է 6.4%-ով

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս տնտեսական աճի միտումներ

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության («Grostat») նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.4%, իսկ 2026 թվականի առաջին հինգ ամսվա միջին ցուցանիշը սահմանվել է 7.8%:

Geostat-ի տվյալներով՝ Վրաստանի մասնավոր հատվածի, այսինքն՝ ԱԱՀ վճարող ընկերությունների շրջանառությունը կազմել է 15.7 միլիարդ լարի, ինչը տարեկան կտրվածքով աճել է 8.7%-ով: Տնտեսության ճյուղերից աճ է արձանագրվել գրեթե բոլոր ուղղություններով, սակայն անկում է նկատվում շինարարության ոլորտում:

«2026 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ճյուղերը՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն, տեղեկատվություն և կապ, մշակող արդյունաբերություն, տրանսպորտ և պահեստավորում: Անկման միտում է գրանցվել շինարարության հատվածում»,- նշված է տեղեկության մեջ:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ