Bankomat

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ

Լուրեր | 2026/09/01 03:01

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ

Նախարար Պապոյանը հետևել է մթերումների ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Գերատեսչությունից նշում են, որ ընթացիկ սեզոնին ընկերությունը դեղձի մթերումն իրականացնում է 175 դրամ/կգ գնով։ Այս պահին արդեն մթերվել է շուրջ 2500 տոննա դեղձ, իսկ տարվա ընթացքում նախատեսվում է մթերել 6,5-7 հազար տոննա։

Ընկերությունը տարեկան նախատեսում է արտադրել շուրջ 7 մլն միավոր պահածոյացված սննդամթերք և 5-7 մլն միավոր բնական հյութ։ Ընկերությունն օգտվել է մթերման գործընթացն անխոչընդոտ ապահովելու նպատակով տրամադրվող պետական աջակցության ծրագրից։ Դեղձից բացի, ընկերությունը մթերում և վերամշակում է նաև սմբուկ, լոլիկ, խնձոր, սալոր և այլն։ Արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Բալթյան երկրներ, Ռումինիա, Իսրայել և Ղազախստան։

Հիմնադրման օրվանից ի վեր ընկերությունում իրականացվել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, աշխատակիցների թիվը հասնում է 100-ի։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ