Bankomat

Հայ-թուրքական բիզնես-ֆորում կանցկացվի Հայաստանում

Լուրեր | 2026/09/01 04:01

Հայ-թուրքական բիզնես-ֆորում կանցկացվի Հայաստանում

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին

Վերջերս Կարսում տեղի է ունեցել շատ հաջողված բիզնես-ֆորում, որտեղ հայկական կողմը ներկայացված է եղել տպավորիչ կազմով։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Թուրքական կողմի առաջարկով և մեր համաձայնությամբ նախատեսում ենք հաջորդ բիզնես-ֆորումն անցկացնել Հայաստանում»,- նշել է նա։

Միրզոյանը պարզաբանել է, որ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ