2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից արտահանվել է 1 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 1104 տոննա եգիպտացորեն, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Արժեքային արտահայտությամբ արտահանումն ավելացել է 34,6%-ով, թեև ծավալը նվազել է 38%-ով:
Նշված ժամանակահատվածում վրացական եգիպտացորենն արտահանվել է ընդամենը երեք երկիր:
- Հայաստան՝ 148 տոննա՝ 618 հազար դոլար արժողությամբ,
- Իրան՝ 934 տոննա՝ 292 հազար դոլար արժողությամբ,
- Ադրբեջան՝ 21 տոննա՝ 134 հազար դոլար արժողությամբ:

Աղբյուր՝ lurer.com
