Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքների փաթեթ, որը խստացնում է միգրանտների գտնվելու կանոնները Ռուսաստանում: Նոր կարգավորումների համաձայն, օտարերկրյա քաղաքացիները պարտավոր կլինեն ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամներին՝ տվյալ տարածաշրջանի համար սահմանված կենսապահովման նվազագույնից ոչ պակաս մակարդակով:
Այս գումարը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանում միջին ամսական աշխատավարձը: Եթե միգրանտը միաժամանակ աշխատում է Ռուսաստանի մի քանի սուբյեկտներում, ապա հաշվարկը կկատարվի այն տարածաշրջանի ցուցանիշի հիման վրա, որտեղ սահմանված պահանջն ամենաբարձրն է:
Օրենքը նաև նախատեսում է միգրանտների եկամուտների վերահսկման նոր մեխանիզմ: Հարկային մարմինները ՆԳՆ-ին կտրամադրեն տեղեկություններ միգրանտների եկամուտների մասին:
Աղբյուր՝ www.aravot.am
