Bankomat

Վենեսուելայի խորհրդարանն աջակցել է ԱՄՆ-ի հետ նավթային գործարքին

Լուրեր | 2026/09/02 12:01

Վենեսուելայի խորհրդարանն աջակցել է ԱՄՆ-ի հետ նավթային գործարքին

Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ նավթային գործարքի կնքմանը

Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ նավթային գործարքի կնքմանը: Այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի նախագահ Խորխե Ռոդրիգեսը: «Արտահերթ նստաշրջանի ընթացքում մենք քննարկեցինք երկրի համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ. միաձայն հավանություն տվեցինք Գերագույն դատարանի մասին օրենքի մասնակի բարեփոխմանը, աջակցել է Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ էներգետիկ համաձայնագրի կնքման հայտարարմանը», – գրել է նա իր Telegram ալիքում:

Իր հերթին, Telesur հեռուստաալիքը հայտնել է, որ Վենեսուելայի խորհրդարանը չի քննարկել համաձայնագրի տեքստը, որովհետև երկու երկրների կառավարությունները դեռևս չեն ներկայացրել պաշտոնական փաստաթուղթը.

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ