Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի մայրաքաղաք՝ երկու երկրների միջև համագործակցության և մյուս կոնկրետ հարցերը ամենայն մանրամասնությամբ քննարկելու համար։
«Ես վարչապետ Փաշինյանին հրավիրեցի Մոսկվա, որպեսզի մենք հանգիստ նստենք նրա և մեր մասնագետների հետ միասին, քննարկենք յուրաքանչյուր հարց։ Կան կոնկրետ հարցեր։ Օրինակ՝ երկաթուղին և դրա զարգացումը։ Նման ենթակառուցվածքներում ներդրումները կախված են երթևեկության ծավալներից։ Կա՞ն երթևեկության ծավալներ։ Եթե կան, մենք կներդնենք այն, ինչ ուզում ենք։ Եթե երթևեկության ծավալներ չլինեն, ներդրումներ չեն լինի, և զարգացում չի լինի»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էին, որ Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու և ըստ ռուսական կողմի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության անհամատեղելիության մասին հարցը։
Աղբյուր՝ armtimes.com
