Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգը համատեղ մեկնարկել են խաղարկություն, որի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները հնարավորություն ունեն շահել «5-օրյա ուղեւորություն դեպի Փարիզ երկուսի համար» մրցանակը։ Խաղարկությանը մասնակցելու համար Ֆասթ Բանկի հաճախորդներին անհրաժեշտ է օգոստոսի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը կատարել առցանց կամ ֆիզիկական առեւտուր արտերկրում՝ վճարելով Ֆասթ Բանկի Mastercard վճարահաշվարկային համակարգի Mastercard World կամ Mastercard World Elite քարտերով։
Բանկից հայտնել են, որ յուրաքանչյուր հանրագումարային 50,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի ծախսի դիմաց մասնակիցները կստանան 1 պրոմոկոդ: Յուրաքանչյուր քարտապան կարող է հավաքել առավելագույնը 10 պրոմոկոդ։ Իսկ հավելյալ՝ 11-րդ պրոմոկոդը կստանան, եթե խաղարկության ընթացքում Ֆասթ Բանկից պատվիրեն եւս մեկ Mastercard World կամ Mastercard World Elite ԱկնՔարտ։
ՀՀ դրամով ԱկնՔարտերի դեպքում հաշվի կառնվի գործարքների ընդհանուր գումարը։ Արտարժույթով քարտերի դեպքում գործարքների գումարը կհաշվարկվի ՀՀ դրամով՝ գործարքի հաշվեգրման օրվա ԿԲ փոխարժեքով։
Խաղարկության մասնակիցները պրոմոկոդերը կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին արշավի ավարտից հետո։ Խաղարկությունն ամփոփվելու է Ֆասթ Բանկի YouTube-յան ալիքում՝ 2026 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 15։00-ին։ Հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով՝ Pretty Random համակարգի միջոցով, որի ընթացքում կընտրվի հաճախորդներից մեկին տրամադրված գործող պրոմոկոդը։
Ճամփորդության փաթեթում ներառվում են երկկողմանի ավիատոմսերը Երեւան Փարիզ Երեւան ուղղությամբ՝ 2 անձի համար եւ 5 գիշեր կացություն Փարիզում գտնվող հյուրանոցում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Աղբյուր՝ banks.am
