Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է Անուշիկ Ավետյանի կենսագրությունը:
Ծնվել է 1987թ․ հուլիսի 23-ին Մարտունի քաղաքում։ 2013-2015թթ․՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ, Կովկասյան մեդիայի կառավարման դպրոց, Թբիլիսի, լրագրության մագիստրոսի աստիճան։ 2008-2010թթ․՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության բաժին, մշակութաբանության մագիստրոսի աստիճան։ 2004-2008թթ․՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության բաժին, մշակութաբանության բակալավրի աստիճան։
2026 թվականի սեպտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ։
2025-2026 թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Համակարգել է Հայաստանի միջազգային տնտեսական համագործակցության օրակարգը, այդ թվում՝ բազմակողմ զարգացման հաստատությունների, երկկողմ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։
2024-2025թթ․՝ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատ, գործադիր տնօրեն։ Ներկայացրել է կազմակերպության և դրա անդամների շահերը ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, միջազգային և դիվանագիտական կառույցների, գործարար համայնքի և Պալատի միջազգային ցանցի հետ հարաբերություններում։
2021-2023թթ․՝ Ասիական զարգացման բանկ, Մանիլա, տնօրենի խորհրդական։
2021թ․՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն, փոխվարչապետի օգնական։
2016-2021թթ․՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակ, արտաքին հարաբերությունների համակարգող։
2015-2016թթ․՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ, հաղորդակցության մասնագետ։
Ամուսնացած է, ունի երկու որդի։ Ազատ տիրապետում է անգլերենին և ռուսերենին։
Աղբյուր՝ armtimes.com
