Bankomat

Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը կապարակնքվել է

Լուրեր | 2026/07/24 15:02

Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը կապարակնքվել է

Հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը նույնպես կապարակնքվել է

Վարդենիս քաղաքի Երևանյան 70/1 հասցեում գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը կապարակնքվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Այս որոշումը կայացվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի կողմից՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ սահմանված ժամկետում պարտապանի հեղուկ գազի պահեստավորման տարան դատարկելուց հետո կապարակնքվել է նաև հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ