Bankomat

Վահան Կոստանյանը Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունները

Լուրեր | 2026/07/23 05:00

Վահան Կոստանյանը Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունները

Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարները

Հուլիսի 21-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Յասիր Նաքվիի հետ:

Առանձնանշվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարային ուղղությունները և երկու երկրներում իրականացվող գործարար համաժողովներին և ոլորտային ցուցահանդեսներին մասնակիցների խրախուսման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ աճող ներդրումային գրավչության և կանխատեսելի բիզնես միջավայրի վերաբերյալ:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ