Bankomat

Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

Լուրեր | 2026/09/01 20:00

Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանը և քաղաքական երկխոսությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել են Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակական երկխոսությունը։

Ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության նշանակությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ