Bankomat

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան

Լուրեր | 2026/07/31 04:02

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան

Ռադիոկայանը բողոքարկում է իր լիցենզիայի չեղարկումը

Թուրքիայում հեռարձակվող «Açık Radyo»-ն անհատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ բողոքարկելով իր լիցենզիայի չեղարկման որոշումը։ Ռադիոկայանի լիցենզիան չեղարկվել էր Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից այն բանից հետո, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրն օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Չնայած ռադիոկայանը վճարել էր նշանակված տուգանքն ու կատարել պարտավորությունները՝ «RTÜK»-ը դադարեցրել էր հեռարձակումը՝ պատճառաբանելով հաղորդման կասեցման որոշումը չկատարելը, որն, ըստ ռադիոյի տնօրինության, տեխնիկական խնդիրների հետևանք է եղել։ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը ևս ուժի մեջ է թողել լիցենզիայի չեղարկման որոշումը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։ Ռադիոկայանի ներկայացուցիչները նշում են, որ այս գործընթացը հանդիսանում է խոսքի և մտքի ազատության կոպիտ խախտում, ինչպես նաև ոտնահարում է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ