Bankomat

Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի

Լուրեր | 2026/08/04 00:02

Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի

Թուրքիայի ռազմարդյունաբերության արտահանումը աճել է 26.2%-ով

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգունը հայտնել է, որ ռազմարդյունաբերության ու ավիատիեզերական ոլորտի արտահանման ծավալներն ընթացիկ տարվա հուլիսին հասել են 1.12 մլրդ դոլարի։ Այդ ցուցանիշը 14.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ըստ Գյորգունի՝ հունվար-հուլիս ամիսներին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.2%-ով՝ հասնելով 5.787 մլրդ դոլարի:

Նա նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է զարգացնել ինժեներական կարողությունները, արտադրական հզորությունը և համաշխարհային մրցունակությունը:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ