Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվելու է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին նշվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում: Դրանում նշվում է, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովումը մնում է Անկարայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվելու է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ: Թուրքիան նաև կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին: Նշվում է, որ երկարաժամկետ կայունության և անվտանգության համար թուրք-հայկական և ադրբեջան-հայկական գործընթացները պետք է զարգանան համակարգված»,- նշվում է փաստաթղթում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը հայտարարվել է 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից: Նա ընդգծել է, որ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համակարգված՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի հարցում:
Կողմերը նշանակել են հատուկ ներկայացուցիչներ՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար՝ Սերդար Քըլըչ և Ռուբեն Ռուբինյան, ովքեր արդեն մի քանի բանակցություններ են անցկացրել, սակայն որևէ առաջընթացի չեն հասել, բացի օդային բեռների և ուղևորների փոխադրումների մեկնարկից:
Աղբյուր՝ arminfo.info
