Bankomat

Թուրքիան թվային գովազդների շուկայով 6-րդն է Եվրոպայում

Լուրեր | 2026/07/13 07:03

Թուրքիան թվային գովազդների շուկայով 6-րդն է Եվրոպայում

Թուրքիան ամրապնդել է իր դիրքերը թվային գովազդի ոլորտում

«IAB Europe» թվային մարքեթինգի և գովազդի եվրոպական մակարդակի ասոցիացիան հրապարակել է տվյալներ եվրոպական թվային գովազդի շուկայի վերաբերյալ:

Նշվել է, որ եվրոպական թվային գովազդի շուկան աճել է 10.5%-ով, հասնելով 131 մլրդ եվրոյի, չնայած մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական ճնշումներին:

2025-ին եվրոպական թվային գովազդի շուկան հասել է 131 մլրդ եվրոյի: Անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի գովազդային շուկային, որտեղ նշվում է, որ Թուրքիան թվային գովազդի ներդրումների կայուն աճով շարունակում է մնալ Եվրոպայի թվային գովազդի առաջատար 6 շուկաների շարքում:

Այսպիսով, Թուրքիան ամրապնդել է իր դիրքերը Եվրոպայի առաջատար թվային գովազդի շուկաների շարքում՝ տվյալների վրա հիմնված ներդրումների և տեխնոլոգիական հնարավորությունների շնորհիվ:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ