Bankomat

Թուրքիան շուրջ 11 մլրդ դոլարի զենք-զինամթերք է արտահանել

Լուրեր | 2026/07/03 06:01

Թուրքիան շուրջ 11 մլրդ դոլարի զենք-զինամթերք է արտահանել

Թուրքիայի ռազմական արդյունաբերության արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի

Թուրքիայի ռազմական և ավիացիոն արդյունաբերության արտահանումը վերջին 1 տարում (2025թ. հունիս- 2026թ. մայիս) աճել է 47.1%-ով՝ նախկին 7.4-ից հասնելով ռեկորդային 10.9 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրքական զինատեսակներն արտահանվել են աշխարհի 178 երկիր: Արտահանման առյուծի բաժինը՝ 6.2 մլրդ դոլարը (57.3%), բաժին է ընկել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնք նաև գլխավորել են ամենաշատ գնումներ կատարած երկրների եռյակը:

Հատկանշանական է, որ ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումն ավելի ձեռնտու է Թուրքիային քան այլ ոլորտների արտադրանքի արտահանումը: Եթե արտահանվող այլ ապարքների համար 1 կգ-ի միջին արժեքը 1.62 դոլար է, ապա ռազմարդյունաբերության ոլորտում այն 40 անգամ ավելի է՝ 65.16 դոլար:

Նշվում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերների համար սոսկ մատակարարողից վերածվել է տեխնոլոգիաներ մշակող և համատեղ արտադրություն իրականացնող առաջատար դերակատարի:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ