Bankomat

Հայկական արտադրանքի նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Լուրեր | 2026/09/01 03:01

Հայկական արտադրանքի նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Հայաստանի արտահանման ներուժի զարգացումը քննարկվել է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ Հայաստանի արտահանման ներուժի զարգացման հնարավորություններն ու հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները քննարկվել են տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված հանդիպման ընթացքում:

Բանախոսությամբ հանդես է եկել «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը, ով անդրադարձել է Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին:

Քննարկման ընթացքում շեշտվել են արտահանման խթանմանն ուղղված հիմնական մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր քայլերը:

Քննարկումները շարունակվել են համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով:

Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շնորհիվ բացվող տնտեսական հնարավորություններին, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հեռանկարներին և տրանսպորտային կապերի ընդլայնման ներուժին:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ