Bankomat

TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցները կրկնապատկվել են

Լուրեր | 2026/08/04 08:00

TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցները կրկնապատկվել են

ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ֆոնդի միջոցները

ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն-ի: Այդ մասին տեղեկացել է ամերիկյան highergov.com կայքից, որը հետեւում է, մասնավորապես, պետության կողմից հատկացվող դրամաշնորհներին:

TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է այս տարեսկզբին՝ հունվարի 26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից երկու շաբաթ անց: Այդ հանդիպման ավարտին դիվանագետները հրապարակեցին փաստաթուղթ, ըստ որի կողմերը հիմնելու են TRIPP Development Company՝ TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացման համար:

Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում:

TRIPP+ ֆոնդի ղեկավարն է Կոնստանտին Սոկոլովը, որը 20 %-ի բաժնետեր է «Վիվա Հայաստան» ՓԲԸ-ում:

Հուլիսին, ըստ The Guardian-ի, ֆոնդը լիազորված է 201 մլն դոլարի ներդրումներ կատարել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Այսպիսով, highergov.com-ի տվյալներով՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 30-ին 201 մլն դոլար դրամաշնորհ է հատկացրել TRIPP+ ֆոնդին, իսկ հուլիսի 16-ին գումարը կրկնապատկվել է՝ հասնելով 402 մլն դոլարի:

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ