Bankomat

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Լուրեր | 2026/07/03 14:02

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Թրամփը նշել է, որ լավ հարաբերություններ ունի Մասկի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ շնորհավորել է ձեռնարկատեր Իլոն Մասկին տրիլիոնատեր դառնալու կապակցությամբ։ Թրամփը նշել է, որ չի զրուցել Մասկի հետ, սակայն երկտող է ուղարկել։ «Ես նրան գրել եմ. «Շնորհավորում եմ, շատ լավ է»», - ասել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ լավ հարաբերություններ ունի Մասկի հետ, սակայն իրենց միջև եղել են տարաձայնություններ, քանի որ վարչակազմը մերժել է նախաձեռնությունը, որով պետք է բոլոր ամերիկացիներին պարտադրվեր անցնել էլեկտրական մեքենաների։ «Իլոնը դրանից ոգևորված չէր։ Եվ ես կարող եմ հասկանալ դա։ Բայց նա լավ է», - ասել է Թրամփը.

Մասկը, որը աշխարհի ամենահարուստ մարդն է, տրիլիոնատեր էր դարձել հունիսի 12-ին իր SpaceX ավիատիեզերական ընկերության հրապարակային առաջարկի (IPO) շնորհիվ, որի արդյունքում վաճառքի էր հանվել 555,6 միլիոն բաժնետոմս, և ընկերության արժեքը գնահատվել էր 2 տրիլիոն դոլար։ Սակայն հունիսի 24-ին Մասկը զրկվեց տրիլիոնատիրոջ կարգավիճակից SpaceX-ի բաժնետոմսերի գնի անկման պատճառով։ Իրական ժամանակում թարմացվող Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի վերջին տվյալներով, Մասկի զուտ կարողությունը հուլիսի 3-ի դրությամբ կազմում է 992 միլիարդ դոլար։ Forbes ամսագրի տվյալներով, Մասկի զուտ կարողությունը 2025 թվականին կազմել է 342 միլիարդ դոլար՝ 2024 թվականի 195 միլիարդ դոլարի համեմատ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ