Bankomat

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի փոխնախագահին

Լուրեր | 2026/07/26 08:01

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի փոխնախագահին

Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում:

«Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:

Նախարարը բարձր է գնահատել ԻԻՀ–ի հետ բազմաոլորտ համագործակցությունը:
Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Նախարար Խուդաթյանը կարևորել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը, որը տրվել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի՝ հունիսին Հայաստան կատարած այցի շրջանակում:

ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, իր հերթին, կարևորել է նաև ՀՀ–ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում:

Հանդիպմանը հայաստանյան պատվիրակությունից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը, Քրիստինե Ղալեչյանը, ԻԻՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ