Bankomat

Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները

Լուրեր | 2026/07/14 07:04

Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները

Հայաստանի և Ալբանիայի միջև տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Իգլի Հասանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի հաստատման և համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման հնարավորությունները։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Իգլի Հասանիին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու հարցում Ալբանիայի ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի եվրոպական ուղղությունը։

Իգլի Հասանին ողջունել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել Հայաստանի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ կապերի հաստատմանը։ Նա կարևորել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության, ազատականացված վիզային ռեժիմի, առևտրատնտեսական կապերի և գործարար շփումների զարգացումը։

Զրուցակիցները քննարկել են նաև հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ