ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ում անդրադարձել է Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությանը, որը մերժվել է Փաշինյանական արդարադատության կողմից:
«Աշոտ Մինասյանը, որպես հայրենիքի նվիրյալ, կշարունակի մնալ ճաղերի հետևում, իսկ տեսակ և սկզբունք չունեցողները կշարունակեն որոշումներ կայացնել»,- նշել է Աբրահամյանը:
Նա նաև ընդգծել է, որ բռնատիրության կառուցումը ենթադրում է նման իրողություններ, և պայքարը պետք է կազմակերպել այդ իրողությունները հաշվի առնելով:
Աղբյուր՝ www.aravot.am
