Bankomat

Tesla-ի եռամսյակային եկամուտն աճել է 26%-ով, սակայն զուտ շահույթը զիջել է կանխատեսումներին

Լուրեր | 2026/07/23 18:26

Tesla-ի եռամսյակային եկամուտն աճել է 26%-ով, սակայն զուտ շահույթը զիջել է կանխատեսումներին

Tesla-ի եկամուտը աճել է, սակայն շահույթը նվազել է

Ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը 2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելացրել է իր եկամուտը 26%-ով, սակայն զուտ շահույթը նվազել է 5%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ընկերության եկամուտը կազմել է 28.24 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22.5 միլիարդ դոլարի համեմատ: LSEG-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 25.71 միլիարդ դոլարի ցուցանիշ:

Tesla-ի զուտ շահույթը նվազել է՝ նախորդ տարվա 1.17 միլիարդ դոլարից հասնելով 1.11 միլիարդ դոլարի: Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը նվազել է 0.33 դոլարից մինչև 0.32 դոլար: Ճշգրտված շահույթը կազմել է 0.33 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ զգալիորեն զիջելով փորձագետների 0.51 դոլարի կոնսենսուսային կանխատեսմանը:

Ռեգո Ինշուրանս

Ավտոմոբիլային հատվածի եկամուտն աճել է 23%-ով՝ հասնելով 20.52 միլիարդ դոլարի, էներգիայի արտադրության և կուտակման հատվածում՝ 13%-ով՝ հասնելով 3.14 միլիարդ դոլարի, իսկ ծառայությունների ոլորտում եկամուտը կտրուկ աճել է՝ 50%-ով, մինչև 4.58 միլիարդ դոլար:

Անցած եռամսյակում ընկերության էլեկտրամոբիլների մատակարարումներն աճել են 25%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 480 126 ավտոմեքենա: Արտադրության ծավալն աճել է 10%-ով՝ հասնելով 451 758 մեքենայի:

Tesla-ի գործառնական ծախսերն աճել են 47%-ով՝ հասնելով 4.35 միլիարդ դոլարի՝ ընկերության կողմից արհեստական բանականության ոլորտում, ինչպես նաև այլ հետազոտությունների և մշակումների ուղղություններում կատարված խոշոր ներդրումների ֆոնին: Գործառնական շահույթի մարժան նվազել է՝ նախորդ տարվա 4.1%-ից հասնելով 1.4%-ի:

Գլխավոր ֆինանսական տնօրենը նախազգուշացրել է, որ գործառնական ծախսերը կշարունակեն աճել 2026 թվականին և հետագայում ևս: Նրա խոսքով՝ հումքի գների աճը և տոկոսադրույքների փոփոխություններն ազդում են ընկերության ծախսերի վրա:

Tesla-ի կապիտալ ներդրումները երկրորդ եռամսյակում աճել են 2.4 անգամ՝ հասնելով 5.8 միլիարդ դոլարի, ինչի հետևանքով ընկերությունն առաջին անգամ վերջին երկու տարվա ընթացքում գրանցել է բացասական ազատ դրամական հոսք՝ -1.1 միլիարդ դոլարի չափով: Ապրիլին ընկերությունը կապիտալ ներդրումների տարեկան ծրագիրը բարձրացրել էր մինչև 25 միլիարդ դոլար:

2026 թվականի սկզբից Tesla-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 16.8%-ով:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն: Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ