Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը:
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար: Նա նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը:
Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Ալի Խամենեին սպանվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ժամանակ: Պաշտոնում նրան իր որդին՝ Մոջթաբա Խամենեին է փոխարինել:
Աղբյուր՝ www.azatutyun.am
