Bankomat

Սյունիքում պետության և համայնքների օգտին առգրավված գումարը կազմել է 54 միլիոն 398 հազար դրամ

Լուրեր | 2026/08/03 21:01

Սյունիքում պետության և համայնքների օգտին առգրավված գումարը կազմել է 54 միլիոն 398 հազար դրամ

Սյունիքի մարզում առաջին կիսամյակում պետության և համայնքների օգտին առգրավված գումարը

Սյունիքի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում պետության և համայնքների օգտին առգրավված գումարը կազմել է 54 միլիոն 398 հազար դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ըստ աղբյուրի, պետությանը, համայնքներին և պետական մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի համար առգրավված գումարը կազմել է 82 միլիոն 354 հազար դրամ: Մասնավորապես, 2026 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով, Մեգրի համայնքին վերադարձվել է 6 հողամաս՝ 7,13244 հա մակերեսով և 1 միլիոն 416 հազար դրամ կադաստրային արժեքով:

Նույն ժամանակահատվածում, դատախազական միջամտության արդյունքում, Կապանի և Սիսիանի համայնքներին վերադարձվել է 5 հողամաս՝ 0,26912 հա մակերեսով և մոտ 5 միլիոն 152 հազար դրամ շուկայական արժեքով:

2026 թվականի առաջին կիսամյակում Սյունիքի մարզի դատախազությունը դատարան է փոխանցել 38 քրեական գործ՝ ծանր հանցագործությունների մեղադրանքով և 6 քրեական գործ՝ հատկապես ծանր հանցագործությունների մեղադրանքով:

Մեղադրական դատավճիռներ են կայացվել 54 ծանր հանցագործությունների և 9 հատկապես ծանր հանցագործությունների վերաբերյալ:

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ