Արհեստական բանականության, ժամանցային և մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։ Այսօր շատ օգտատերեր միաժամանակ օգտվում են մի քանի հարթակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին ամսական վճարում՝ բաժանորդագրության վճար:
Բաժանորդագրությունների «անտեսանելի» ծախսերը
Visa-ի 2025 թվականի հետազոտության համաձայն, Gen Z-ի 93%-ն ունի առնվազն մեկ բաժանորդագրություն, իսկ շատ օգտատերեր դժվարանում են վերահսկել պարբերական վճարումները՝ բախվելով անսպասելի գանձումների և բաժանորդագրությունների դադարեցման բարդ գործընթացների:
Այս երևույթը հաճախ անվանում են subscription fatigue՝ բաժանորդագրություններից հոգնածություն, երբ բազմաթիվ փոքր վճարումները ժամանակի ընթացքում վերածվում են զգալի ծախսերի, իսկ ավտոմատ երկարաձգումները դառնում են լրացուցիչ անհարմարություն:
Լուծում Visa քարտապանների համար
Ավելորդ բաժանորդագրություններից հրաժարվելն ու ծախսերը վերահսկելը դարձել է ավելի հեշտ․ Visa Stop Payment ծառայությունը Converse Mobile-ում հնարավորություն է տալիս մեկ հարթակից կառավարել Visa քարտով իրականացվող բաժանորդագրությունները:
Ծառայությունից օգտվելու համար Converse Mobile-ում ընտրեք՝ Քարտեր → Ընտրել Visa քարտը → Բաժանորդագրություններ:
Բաժնում հնարավոր է՝
• տեսնել հասանելի բաժանորդագրությունները,
• դիտել դրանց հետ կապված գանձումները և գործարքները,
• ընտրել անհրաժեշտ ժամանակահատվածը,
• դադարեցնել այլևս չօգտագործվող բաժանորդագրությունները:
«Դադարեցված բաժանորդագրություններ» բաժնում հնարավոր է տեսնել հավելվածի միջոցով ապաակտիվացված ծառայությունները և անհրաժեշտության դեպքում կրկին ակտիվացնել դրանք:
Ուշադրություն․ Բանկը պատասխանատվություն չի կրում ցուցակում արտացոլված տվյալների ամբողջականության համար․ հարթակում ներկայացվում են հասանելի տվյալները, որոնք կարող են լինել ոչ ամբողջական:
Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Աղբյուր՝ armtimes.com
