Bankomat

Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է 56 սարքավորում

Լուրեր | 2026/07/11 13:00

Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է 56 սարքավորում

Նպատակն է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունը ամրապնդել

Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված սարքավորումները:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար:

Սարքավորումները նախատեսվում է հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար, ինչը կնպաստի Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության ամրապնդմանը:

Starlink-ը, որպես աշխարհի առաջատար արբանյակային համակարգ, ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ, հատկապես հեռավոր բնակավայրերում:

Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր դպրոցներում:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ