Bankomat

ՇՄ նախարարությունում շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Լուրեր | 2026/08/12 06:02

ՇՄ նախարարությունում շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվում են պլաստիկ արտադրանքի սահմանափակումները

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման և քննարկումների շարքը՝ առանձին շահառու խմբերի ներգրավմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ հերթական հանդիպումն անցկացվել է պլաստիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանց կիրառման շրջանակն ու նախատեսվող պահանջները։

Անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորություններին։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով։

Նախարարության մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ, լսել ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները։

Գերատեսչությունից նշում են, որ նման հանդիպումների նպատակն է նպաստել օրենսդրական փոփոխությունների արդյունավետ և սահուն կիրարկմանը, բարձրացնել շահառուների իրազեկվածությունը և ձևավորել կառուցողական համագործակցություն պետության ու մասնավոր հատվածի միջև։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ