Bankomat

Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր

Լուրեր | 2026/07/13 14:03

Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը հարկային խախտումների դեմ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տեղեկություններ է ստացել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները հնարավոր է հարկերից խուսափեն, իրացման շրջանառությունները թերհայտարարագրեն և անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնեն:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բազմափուլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, որի արդյունքում բացահայտվել են խախտումների իրական ծավալները:

Օրինակ, Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկած 101 բեռնատար մեքենայից 35-ի մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 7.2 միլիոն դրամի վնաս:

Այս գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս:

Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է պայքարը ստվերային տնտեսության և հարկային իրավախախտումների դեմ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ