Սաուդյան Արաբիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում գրանցել է ամենախորը անկումը COVID-19 համավարակից ի վեր, քանի որ Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է ազդել երկրի առանցքային նավթային հատվածի վրա, հայտնում է Bloomberg-ը:
Սաուդյան Արաբիայի վիճակագրական մարմնի նախնական տվյալներով՝ երկրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով նվազել է 4.8%-ով՝ առաջին եռամսյակի 3% աճից հետո: Նավթային հատվածում անկումը կազմել է 24.7%, իսկ ոչ նավթային տնտեսության աճը դանդաղել է մինչև 0.6%:
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2026 թվականին երկրի տնտեսական աճը կկազմի 1.7%, իսկ հաջորդ տարի կարագանա մինչև 5.5%: Միջնաժամկետ հեռանկարում աճին կաջակցեն պետական ներդրումները, խոշոր միջազգային միջոցառումները և Vision 2030 ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումները:
Աղբյուր՝ b24.am
