Bankomat

Ռուսաստանում բենզինի արտադրությունը ծածկում է սեզոնային պահանջարկի 65 տոկոսը

Լուրեր | 2026/07/11 21:03

Ռուսաստանում բենզինի արտադրությունը ծածկում է սեզոնային պահանջարկի 65 տոկոսը

Բենզինի արտադրությունը նվազել է, իսկ պահանջարկը շարունակում է աճել

Ռուսաստանում բենզինի արտադրությունն ընկել է և այժմ ծածկում է սեզոնային պահանջարկի մոտ 65 տոկոսը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր և սեփական հաշվարկները:

Արտադրության անկումը կապված է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Օմսկի և Նիժնի Նովգորոդի նավթավերամշակման գործարանների, ինչպես նաև Սարատովի գործարանի աշխատանքների դադարեցման հետ:

Ըստ աղբյուրների՝ Ռուսաստանին պակասում է օրական 40-45 հազար տոննա բենզին, ինչը ամառային պահանջարկի մոտ 35 տոկոսն է: Հունիսին դեֆիցիտը 25 տոկոս էր:

Իշխանությունները փորձում են լրացնել վառելիքի պակասը արտահանման արգելքի և ներկրումների միջոցով:

Աղբյուրները ակնկալում են, որ հուլիսի կեսերին իրավիճակը կբարելավվի, եթե նավթավերամշակման գործարանները վերսկսեն աշխատանքը և ներմուծումները աճեն:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ