Ռուսաստանն արգելել է հայկական կաթնամթերքի ներմուծումը, սկսած հուլիսի 27-ից: Ռոսսելխոզնադզորը նման որոշում է կայացրել Հայաստանից արտահանվող կաթնամթերքի մի շարք ձեռնարկություններում կատարված ստուգումների արդյունքում:
«Միջոցներ են ձեռնարկվել կանխելու Ռուսաստան խիստ վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում անվտանգության պահանջներին չհամապատասխանող կաթնամթերքի իրացումը», - նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Աղբյուր՝ www.1in.am
