Bankomat

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերին

Լուրեր | 2026/07/25 07:02

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերին

Հանձնաժողովը քննարկելու է առևտրի ծավալը 100 միլիարդ դոլարի հասցնելու հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերին Թուրքիայում, որտեղ մի շարք կարևոր որոշումներ կընդունվեն։ Այդ մասին հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վերշինինը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նպատակ են դրել առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի։ Մենք հասնում ենք այս նպատակին։ Այս համատեքստում մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի նիստը, որը կկայանա նոյեմբերին Թուրքիայում», - ասել է դեսպանը թուրքական Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի համանախագահներն են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

«Իմ կարծիքով, կկայացվեն մի շարք կարևոր որոշումներ, որոնք կխթանեն մեր բազմակողմ առևտրատնտեսական հարաբերություններին։ Սա վերաբերում է ոչ միայն ապրանքների և ծառայությունների առևտրին, այլև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Տարեկան յոթ միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա», - նշել է Վերշինինը։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ