Ռուսաստանը մնում է բաց Ուկրաինայի հարցով բանակցությունների համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն եվրոպական մայրաքաղաքները Կիևի վարչակարգին հրահրում են պատերազմը շարունակելու:
«Մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, որի ընթացքում արձանագրում ենք մեզ համար դրական զարգացումներ», – ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումներ են իրականացվում, ինչը դրական երևույթ է, սակայն կարգավորման գործընթացի արագացման մասին խոսել դեռևս հնարավոր չէ:
«Այս իրավիճակում ես չափազանց լավատեսության չէի տրվի», – ավելացրել է նա:
Աղբյուր՝ www.1in.am
