Ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսել են զանգվածաբար չեղարկել Վրաստան կատարելիք ուղևորությունները՝ Կախեթիի հյուրանոցային համալիրներից մեկում ռուս կնոջ վրա հարձակման դեպքից հետո: Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը:
Որոշ ռուսական տուրիստական գործակալություններ ժամանակավորապես կասեցրել են Վրաստան ուղևորությունների ամրագրումները՝ հաճախորդներին առաջարկելով Հայաստան կամ ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Կախեթիի Թելավի քաղաքում վրացական հարսանիքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի մասնակցությամբ: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, հարսանիքի մասնակցի, տեղացի բնակչի, փեսայի եղբոր և օտարերկրյա զբոսաշրջիկների միջև:
Աղբյուր՝ panorama.am
