Bankomat

Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը

Լուրեր | 2026/07/24 14:03

Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը

Օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը, քանի որ օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ:

Հուլիսի 14-ից 21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետներն ստուգումներ են իրականացրել հայկական կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում, որոնք նախկինում թույլտվություն էին ստացել իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարելու:

Ստուգումների արդյունքները հաստատել են նախկինում արձանագրված խախտումների կրկնությունը, ինչպիսիք են հետագծելիության համակարգերի վարման, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրման և ռիսկերի կառավարման համակարգերի գործարկման խնդիրները:

«Ընթացիկ ստուգումը բացահայտել է, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ:

Հաստատվել են դեպքեր, երբ ռուսական շուկայի համար նախատեսված արտադրանքի մեջ օգտագործվել են երրորդ երկրներից ստացված հումքեր:

Հայաստանում դեռևս չի ստեղծվել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ստուգել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ կաթնային այլ հումքի ծագումն ու անվտանգությունը:

Հայտնաբերված խախտումների հիման վրա «Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու վտանգավոր հիվանդությունների ներթափանցումը Ռուսաստան:

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ