Bankomat

Պուտին․ «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»

Լուրեր | 2026/09/02 12:01

Պուտին․ «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»

Պուտինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների և ռազմաբազայի ապագայի մասին

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել քննարկումներից՝ խոսելով նաև Հայաստանի եվրոպական ձգտումների, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների և Գյումրիի ռուսական ռազմաբազայի ապագայի մասին:

Պուտինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը սկսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից: Նա հիշեցրել է, որ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարությունը ստորագրել է փաստաթուղթ, որով ճանաչել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:

«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»,- ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը ինքնիշխան որոշում է, սակայն ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելը հնարավոր չէ:

Պուտինը հրավիրել է Փաշինյանին Մոսկվա՝ քննարկելու հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունները:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ