Bankomat

Պրեմիեր Հայաստանի հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլերի հետ

Լուրեր | 2026/07/23 12:02

Պրեմիեր Հայաստանի հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլերի հետ

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցեր:

Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, ինչպես նաև ընդգծել են տարածաշրջանում կայուն և ամուր խաղաղության կարևորությունը:

Փաշինյանն ու Մերցը քննարկել են նաև երկկողմ համագործակցության շարունակական զարգացման հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման հեռանկարները:

Նշենք, որ Փաշինյանը այս օրերին արձակուրդում է, և զրույցը տեղի է ունեցել անմիջապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բեռլին կատարած այցից հետո:

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ