Bankomat

Porsche-ն Գերմանիայում կրճատում է 4000 աշխատատեղ

Լուրեր | 2026/07/12 06:01

Porsche-ն Գերմանիայում կրճատում է 4000 աշխատատեղ

Կրճատումները հիմնականում կառավարչական և վարչական աշխատակիցներին են վերաբերում

Porsche-ն Գերմանիայում կրճատում է 4000 աշխատատեղ:

Կրճատումները մեծ մասամբ կվերաբերեն կառավարչական և վարչական օղակի աշխատակիցներին, արձանագրում է գերմանական Handelsblatt-ը։

Բացի այդ, ընկերությունը կուսումնասիրի Շտուտգարտի մերձակայքում գտնվող Վայսախի ինժեներական և հետազոտական կենտրոնի հզորությունները 30%-ով կրճատելու հնարավորությունը։

Porsche-ն, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է Volkswagen Group-ին, ծախսերի կտրուկ կրճատման շրջանակներում արդեն ծրագրել է մինչև 2029 թվականը կրճատել 1900 աշխատատեղ։

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ