Գերմանական Porsche ավտոմեքենաների արտադրողը հայտարարել է, որ առաջիկա տարիներին կկրճատի մոտ 5000 աշխատատեղ: Սա լրացնում է նախկինում կայացված որոշումը, ըստ որի արդեն կրճատվել է 3900 աշխատակից:
Ընկերությունը մտադիր է պահպանել Ցուֆենհաուզենի և Վայսախի հետազոտական կենտրոնների աշխատակիցների զբաղվածությունը մինչև 2035 թվականը: Աշխատակիցների ազատումները տեղի կունենան հիմնականում թափուր տեղերի չլրացման, վաղաժամ թոշակի անցնելու և կամավոր համաձայնագրերի միջոցով:
Աշխատատեղերի պահպանման համար աշխատակիցները պետք է համաձայնվեն որոշ զիջումների, ինչպիսիք են աշխատավարձերի բարձրացման սառեցումը և Սուրբ Ծննդյան վճարումների կրճատումը:
Այս քայլերը պայմանավորված են Չինաստանում վաճառքների անկումով, ԱՄՆ-ի մաքսատուրքերով և մոդելային շարքի թարմացման բարձր ծախսերով:
Աղբյուր՝ www.1in.am
