Bankomat

Պետությունը Լոռի բերդ համայնքին տրամադրել է 8 միավոր տեխնիկա

Լուրեր | 2026/08/01 22:02

Պետությունը Լոռի բերդ համայնքին տրամադրել է 8 միավոր տեխնիկա

Լոռի բերդ համայնքը ստացել է նոր տեխնիկա պետբյուջեի միջոցով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․ «Լուռ` առանց աղմուկի ու հարայ-հրոցի, պետությունը միայն Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա, որից 5-ը երևում են լուսանկարում, իսկ կոմբայնները դաշտերում հունձ են անում:

Առհասարակ, վերջին տարիներին պետությունը համայնքներին տրամադրել է մի քանի հարյուր միավոր տեխնիկա` կոմբայններ, տրակտորներ, գրեդերներ, էքսկավատորներ, ջրատարներ, կոյուղի և փողոց մաքրող տեխնիկաներ, ավտոբուսներ և տրոլեյբուսներ:

Լավ եղեք, լավ օր Ձեզ»։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ